Ստեփանակերտի և Շուշիի հրետակոծության արդյունքում մահացել է 4 և վիրավորվել 10 անձ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

․

Նախնական տվյալների համաձայն ՝ Ստեփանակերտի ու Շուշիի վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հարձակումների արդյունքում զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ևս 10 մարդ վիրավորվել է: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին տված հարցազրույցում ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկացրել էինք, որ հակառակորդը թիրախավոր է Շուշիի և Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։

Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ