Կրակի դադարեցման 1-ին պայմանը բանակի հաջողությունն է, Գյանջայի խոցումը կռվան է մեր ձեռքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Կրակի դադարացման թիվ մեկ պայմանը բանակի հաջող գործողությունները պետք է լինեն։ Դա արդեն կա՝ Գյանջայի ոչնչացումը լուրջ կռվան է դառնալու հայկական կողմի ձեռքում՝ նոր զինադադարի կամ հաշտության բանակցային սեղանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։

Քեռյանի խոսքով՝ այդուամենայնիվ, որքան էլ մեր բանակը հաղթանակներ տանի, մենք պետք է նկատի ունենք, որ մեզ նման փոքր պետությունները պետք է հաշվի առնեն և՛ տարածաշրջանային իրադարձությունները, և՛ այն պետություների դիրքորոշումները, որոնք այստեղ ունեն ազդեցության հզոր լծաներ։

«Առաջին հերթին նկատի ունեմ Ռուսաստանը։ Նրա հետ ամենօրյա բանակցություններ, տեղեկատվության փոխանակում, ռուսական ղեկարության հետ ստրատեգիական հարցերի ճշտում՝ սա պետք է լինի պատերազմից հաջող դուրս գալու և լուրջ  ամրապնդված դիրքեր ունենալու գրավականը»,- կարծում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ