Հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավի ուղղությամբ․ մեր զորքերը հետ են շպրտել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են մղում, հետ շպրտելով հակառակորդին։ Միաժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվորեն սկսել են հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տուժածների մասին տեղեկությունները ճշգրտվում են։ Ընդհանուր առմամաբ գիշեր ռազմաճակատում հանգիստ է եղել, որոշ հատվածներույմ փոխհրաձգությունները պահպանվել են, բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ»,- ասաց նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ