ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Արցախի ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ, որտեղ մասնավորապես, ընդգծվում է, որ.

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»:

Ավելի վաղ հայտարարությունը հրապարակվել էր ԱԳՆ կայքէջում և տրամադրվել ԶԼՄ-ներին և հասանելի է հետևյալ հղումով»:

--00--ԱԹ