Երևանը հերքում է Հայաստանի տարածքից Գյանջային հարվածելու մասին Բաքվի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահ է, որ Գյանջայի ուղղությամբ Բերդի տարածաշրջանից հարվածելու մասին Բաքվի հայտարարությունը հատուկ ապատեղեկատվություն է, որը հող է պատրաստաում նոր սադրանքների համար։  Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Գյանջա քաղաքի ուղղությամբ Հայաստանի տարածքից հարվածի մասին Բաքվի հայտարարությունն ապատեղեկատվություն է։ Ավելին, մենք վստահ ենք, որ այդպիսով Բաքուն նոր սադրանք է պատրաստում։ Թող ամբողջ աշխարհն այդ մասին իմանա»,- նշել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ