Ովքե՞ր են վարձկանները. DW-ի անդրադարձը

 

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

վարձկաններ

Գերմանական Դոյչե Վելլե պարբերականն անդրադարձել է թուրք վարձկաններին, որոնք այսօր ադրբեջանական բանակի հետ կռվում են հայ զինվորների դեմ: «Թուրքիայում ծառայող սիրիացի վարձկանները. ովքե՞ր են նրանք, և ինչի՞ համար են պետք Անկարային» խորագրով հոդվածում նշվում է.

«Հայաստանն ու Ռուսաստանը Թուրքիային մեղադրում են, որ ԼՂ հակամարտությունում աջակցում է Ադրբեջանին` սիրիացի վարձկանների օգնությամբ: Ավելի վաղ Անկարային արդեն մեղադրել էին Լիբիա վարձկաններ ուղարկելու մեջ: 

Թուրքիան այս հակամարտության մեջ վաղուց է աջակցում Ադրբեջանին»:

Ովքե՞ր են դառնում վարձկաններ

Թե կոնկրետ ինչպես է Թուրքիան հավաքում սիրիացի վարձկաններին, հայտնի չէ, բայց, տարբեր տվյալներով, նրանց շրջանում կան սիրիական ընդդիմության նախկին մարտիկներ, զինյալներ ու նաև փախստականներ: 

Պենտագոնի զեկույցում վարձկան դառնալու հիմնական դրդապատճառ նշվում է ֆինանսական օգուտը:

«Առավել հավանական է, որ վարձկանները Լիբիայում պայքարում են անձնական և ֆինանսական պատճառներով, ոչ թե գաղափարական կամ քաղաքական պատճառներով»,- ասված է զեկույցում:

Գերմանիայում բնակվող սիրիացի ակտիվիստներից մեկը պարբերականին պատմել է, որ հաճախ վարձկաններին հավաքագրում են անգամ Թուրքիայում` փախստականների ճամբարներում:

«Հավաքագրումը տեղի է ունենում թուրքական իշխանությունների ներկայացուցիչների` սիրիացի փախստականների ճամբարներ այցելելիս: Միջնորդները սովորաբար կատարվելիք «աշխատանքը» ներկայացնում են որպես կենսական կարևոր օբյեկտների պահպանություն: Հավաքագրվողներն անգամ չեն էլ կասկածում, որ իրենց ուղարկելու են առաջնագիծ»,- պատմել է նա:

--00--ԱԹ