Իրանը ԼՂ հակամարտությանը վերջ տալու պլան է մշակել

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Իրան

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե Թեհրանը պլան է մշակել, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը։ Իրանցի պաշտոնյան, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել։

«Իրանի սահմանին հակամարտություններն անթույլատրելի են: Մենք արդեն կոչ ենք արել մեր հարևաններին այս ուղղությամբ զգուշավորության միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա:

--00--ԱԹ