«Տղե՛րք, հայրենիքը Ձեր կարիքն ունի». Փաշինյանի մարտակոչը՝ վերջին 1 տարվա զորացրվածներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ սա մի նոր Սարդարապատ է, և որպեսզի հակառակորդի ողնաշարը կոտրվի, կոչ է արել՝ վերջին 1 տարում զորացրվածները ներկայանան Չարբախի զինկոմիսարիատ:

«Կոչով հատկապես դիմում եմ վերջին 1 տարվա ընթացքում զորացրվածներին, քանի որ մեր օրենսդրությամբ թույլ չի տալիս նույնիսկ ռազմական դրության ժամանակ զորակոչել վերջիններիս։

Տղե՛րք, հայրենիքը Ձեր կարիքն ունի, այս պահից սկսած թող վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները  առանց մեծ կուտակումների ներկայանան կենտրոնական զինկոմիսարիատ:

Այն անձիք, ովքեր պահպանել են իրենց զինվորական զգեստները, թող միանգամից մոտենան զինվորական հագուստով»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ իրենց հաշվարկով այդպիսի տղաների թիվը մոտ 10 հազար է, և եթե ներկայանն նրանց գոնե կեսը, ապա կկարողանան կոտրել թշնամու ողնաշարը:

«Տղե՛րք, Հույս եմ դնում Ձեզ վրա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: