Ինձ զարմացնում, զարհուրեցնում է միջազգային հանրության քար լռությունը, անգործությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական հանցագործներ են և այդ մասին պետք է ճանաչում լինի միջազգային իրավունքի նորմերով։

«Ինձ զարմացնում է միջազգային հանրության այս քար լռությունը , ինձ զարհուրեցնում է միջազգային հանրության այս անգործությունը։ Ես բաց նամակով դիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ ասելով, որ իրենց անգործությամբ ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»,-24News-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ