Տղաներն իրենց սխրանքով ոգեշնչում են բոլորիս․ հաղթանակը անխուսափելի է․ քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է երևանաբնակ հերոսների՝ Էդգար Մարկոսյանի ու Յուրի Ալավերդյանի ընտանիքներին, շնորհավորել, շնորհակալություն հայտնել ու խոնարհվել նրանց սխրանքի առաջ բոլոր երևանցիների անունից: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։  

«Ճակատում կանգնած ԲՈԼՈՐ տղաները անխտիր հերոսներ են, իսկ այս տղաներն իրենց սխրանքով ոգեշնչում են բոլորիս:

Փա՜ռք հերոսներին:

Հաղթանակը անխուսափելի է»,- գրել է Մարությանը։ 

--00--ԱՀ