Էրդողանը կատաղած շուն է, նա Արցախում արձակվել է կապից, ամեն ինչ կախված է հայկական բանակից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

«Ի՞նչ է փոխվել Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում կամ Ադրբեջանում, վերջին մեկ ամսվա, կամ մեկ տարվա ընթացքում, որ պատերազմը սկսվեց հենց հիմա։ Ոչի՛նչ, ուղղակի Անկարայում նստած խելագարն է էդպես որոշել, որ իրեն երևակայում է Օսմանյան նոր սուլթան։ Կատաղած շուն Էրդողանը կտրել է շղթան ու բաց թողել ինքն իրեն Ղարաբաղում», - այս մասին 24TV-ի «Позиция с Серобом Оганяном» հաղորդման շրջանակներում ասել է Իսրայելի հատուկ ծառայություններից մեկի նախկին ղեկավար, հայտնի վերլուծաբան Յակով Կեդմին։ 

Ըստ նրա, Արցախում ընթացող պատերազմը կարող է կանգնել միայն այն դեպքում, որ եթե այդ ստիպի հայկական բանակը։ «Հայաստանին ոչինչ չի սպառնում, Ռուսաստանը թույլ չի տա, բայց Ղարաբաղում պետք է կանգնեցնի հայկական բանակը, սա է միակ ճանապարհը», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ