Հայ ժողովրդի զորության առջև շուտով խոնարհվելու է թուրք-ադրբեջանական ջախջախված տանդեմը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Բարի լույս։ Ամուր ենք, ուժեղ և հզոր։ Կեցցե ՛ հայ ժողովրդի հավաքական կամքն ու զորությունը, որի առջև շատ շուտով խոնարհվելու է թուրք-ադրբեջանական ջախջախված տանդեմը։ Այս մասին գրում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00---ԱՀ