Առաջնագծում զոհվել է Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին բասկետբոլիստ Տիգրան Միկոյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ստեփանակերտ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում զոհված նախկին բասկետբոլիստ Տիգրան Միկոյանի մահվան կապակցությամբ:

«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, ԽՄՕՄՄ բասկետբոլի թիմի սան, Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին անդամ Տիգրան Միկոյանի մահվան մասին։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Տիգրանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ»,- ասվում է ՀԲՖ-ի ուղերձում:

--00—ԼՄ