Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել մարզուհի ու դերասանուհի Ռոնդա Ռոուզիին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

սպորտ

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան իր էջի «սթորիզում» շնորհակալություն է հայտնել ամերիկացի մարզուհի ու դերասանուհի Ռոնդա Ռոուզիին Արցախին ու Հայաստանին աջակցելու համար:

«Շնորհակալություն, Ռոնդա Ռոուզին»,- գրել է Մխիթարյանն ու մեկ այլ լուսանկար հրապարակել, որի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»:

Հիշեցնենք, որ Ամերիկացի հայտնի մարզուհի և դերասանուհի, խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին ինստագրամյան իր պաշտոնական էջում աջակցույթուն է հայտնել Արցախին ու Հայաստանին:

«Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվում: Ցույց տվեք ձեր համերաշխությունը, որպեսզի գլոբալ ջանքերի շնորհիվ իրազեկությունը բարձրացվի: Ձեր վրդովմունքն արտահայտեք Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից հրահրված հարձակումների և հայերին իրենց նախնիների հայրենիք հանդիսացող Արցախից էթնիկական զտումների բացահայտ ցանկության վերաբերյալ:

Կապվեք ձեր նախագահի հետ հիմա Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունները դատապարտելու համար:

Մենք կարող ենք նորից խաղաղություն հաստատել Հայաստանում: Միացեք մեր գլոբալ հումանիտար ջանքերին»,- գրել էր Ռոուզին՝ իր էջին կցելով Հայաստանի համահայկական հիմնադրամին նվիրաբերություն անելու հղումը:

--0--ԿԿ