ԱԺ պատգամավորը հարվածել է «5-րդ ալիքի» լրագրողի խոսափողին, հնչեցրել սպառնալիքներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

Հարությունյան

 «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և լրագրողի միջև: Մասնավորապես, պատգամավորը երկու անգամ հարվածել է լրագրողի ձեռքում գտնվող խոսափողին, այնուհետև հնչեցրել է հստակ սպառնալիքներ լրագրողի հասցեին: Լրագրողը նշված գործողությունների արդյունքում խիստ անհանգստացած է, հուզված և այս պահին դադարեցրել է իր պարտականությունների կատարումը:

Անընդունելի ենք համարում նման ոչ օրինական դրսևորումը և վարքագիծը: Այս պահին մեր իրավաբանի հետ քննարկում ենք օրենքով սահմանված հնարավոր միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ ՀՀ Գլխավոր Դատախազություն՝ Գլխավոր դատախազին դեպքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը:

Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ դիմում ենք նաև Հայաստանի ժուռնալիստների միություն և տրամադրելու ենք տեսանյութը»:

--00—ՄՀ