ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անունով կեղծ է էջ բացվել. պետք է ակտիվ ռիփորթ անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ջալալ

Twitter միկրոբլոգում ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անունով բացվել է կեղծ էջ, որը տարածում է կեղծ տեղեկություններ։ Ջալալ Հարությունյանը թվիթերում չունի միկրոբլոգ։ Այդ մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Թեմայի վերաբերյալ գրառում է արել նաև «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Արցախի ՊԲ հրամանատարի անունով թվիթերի կեղծ էջ է ստեղծվել, ակտիվ ռիփորթում ենք»,-գրել է Մովսիսյանը և տեղադրել ֆեյք էջը: 

--00—ԼՄ