Աջարիայի հայերը 7,291 ԱՄՆ դոլար են հավաքել՝ ի աջակցություն Արցախի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Աջարիա

Վրաստանի Աջարիայի շրջանի հայերն Արցախին օգնելու նպատակով դրամահավաք են կազմակերպել, հավաքվել է արդեն 7,291 ԱՄՆ դոլար: Դրամահավաքի նախաձեռնողներից Իրինա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միասին մենք ուժ ենք» ու կոչ անում համախմբվել ու շարունակել դրամահավաքը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Ցանկության դեպքում գումարը փոխանցվում է առձեռն կամ Իրինա Մարգարյանի հաշվեհամարին՝

GE52TB7299745061200004 TBC Irina Margaryan

Նշենք, որ Վրաստանի տարբեր անկյուններում հայերը դրամահավաքներ են իրականացնում Արցախին օժանդակելու համար:

--00--ԱԹ