ԵԱՀԿ տարածաշրջանի ՀԿ-ները խստորեն դատապարտում են ԼՂ համատեքստում բռնության վերսկսումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

սահման

ԵԱՀԿ ողջ տարածաշրջանի հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի համատեքստում բռնության վերսկսումը և կոչ են անում կողմերին վերջ դնել ռազմական գործողություններին, ներգրավվել հակամարտության իմաստալից լուծման, վերափոխման գործընթացի մեջ: Այս մասին ասված է Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի տարածած հայտարարությում:

«Մենք՝ ԵԱՀԿ ՀԿ ցանցի՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամ կազմակերպությունները, խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում բռնությունների վերսկսումը եւ կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները եւ կանխել մարդկային կյանքերի հետագա կորուստը, ինչպես նաեւ մարդկային տառապանքը եւ տնտեսական ու բնապահպանական վնասները:

Վերհիշելով միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքի կարեւորությունը՝ մենք հայցում ենք վերահաստատել եւ ամրապնդել ԵԱՀԿ-ի առկա մշտադիտարկման կարողությունները տեղում, օրինակ՝ ուղարկելով լրացուցիչ անկախ միջազգային մշտադիտարկողներ հակամարտության ազդակիր տարածքներ:  

Հորդորում ենք բոլոր կողմերին օգտագործել հաղորդակցման առկա բոլոր ուղիները եւ կրկին ներգրավվել իմաստալից բանակցությունների եւ երկխոսության գործընթացին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (որի համանախագահ պետություններն են Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը եւ Միացյալ Նահանգները) գրասենյակների միջոցով, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովին վերաբերող հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի աջակցությամբ:

Միեւնույն ժամանակ, հրավիրում ենք ԵԱՀԿ-ին եւ մասնակից պետություններին՝ գնահատել հակամարտության կառավարումը, ինչպես նաեւ այս «ձգձգված հակամարտության»՝ վերջին տասնամյակների լուծման եւ վերափոխման ջանքերը, եւ ըստ անհրաժեշտության հարմարեցնել եւ/կամ ընդլայնել առկա ձեւաչափերը, մանդատներն ու պրակտիկան՝ հնարավոր դարձնելով ավելի իմաստալից, ներառական, մասնակցային եւ կայուն կարճաժամկետ եւ երկարաժամկետ արդյունքները, ինչը «բացասական» խաղաղությունից կտանի դեպի «դրական» խաղաղություն: 

Կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ զերծ մնալ քաղաքացիական անձանց թիրախավորելուց հակամարտության բոլոր կողմերում: Բնակելի եւ մարդասիրական նպատակների ծառայող կառույցների, ինչպիսիք են՝ հիվանդանոցների, դպրոցների եւ բնակելի շենքերի առանց տարբերակման հրետակոծումը չի կարող ունենալ որեւէ արդարացում:

Կոչ ենք անում նաեւ շարունակվող հակամարտության արտաքին կողմերին զերծ մնալ հետագա բռնությունների հիմք հանդիսացող ռազմատենչ հռետորաբանությունից: Երրորդ կողմի ցանկացած միջամտություն պետք է ներդաշնակ լինի միջազգային հանրության՝ խաղաղություն հաստատելուն եւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն ուղղված ջանքերին:

Մենք՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի անդամ կազմակերպությունները, պատրաստ ենք աջակցել ԵԱՀԿ-ի եւ միջազգային հանրության այս ջանքերին:

Հայտարարությունը սատարող կազմակերպությունների ցուցակ.

Իրավապահ մարմինների գործունեության մեջ մարդու իրավունքների ուկրաինացի մշտադիտարկողների ասոցիացիա

Մարդու իրավունքների եւ միջազգային երկխոսության Ավստրայի Հելսինկյան Ասոցիացիա

Քաղաքացիական ազատությունների կենտրոն, Ուկրաինա

Մասնակցության եւ զարգացման կենտրոն, Վրաստան

Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացման կենտրոն, Ռուսաստան

Քաղաքացիական հսկողություն, Ռուսաստան

DRA – Գերմանա-ռուսական փոխանակում, Գերմանիա

«Դոնի կանայք» քաղհասարակության եւ մարդու իրավունքների խթանման հիմնադրամ, Ռուսաստան

Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ, Լեհաստան

Մարդու իրավունքների կենտրոն «Մեմորիալ», Ռուսաստան

Մարդու իրավունքների կենտրոն ԶՄԻՆԱ, Ուկրաինա

Մարդու իրավունքների կենտրոն, Վրաստան

Մարդու իրավունքների տուն հիմնադրամ, Շվեյցարիա

Մարդու իրավունքների մշտադիտարկման ինստիտուտ, Լիտվանիա

IDP կանանց ասոցիացիա «Համաձայնություն», Վրաստան

Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության Ղազախստանի միջազգային բյուրո

Իրավական քաղաքականության հետազոտման կենտրոն, Ղազախստան

Նիդերլանդների Հելսինկյան Կոմիտե

Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտե

OMCT (Միջազգային կազմակերպություն ընդդեմ խոշտանգումների)

«Արժանապատվություն» հանրային ասոցիացիա (Ղազախստան)

Հանրային ասոցիացիա «Մարդու իրավունքների շարժում. Բիր Դուինո – Ղրղզստան»

Հանրային դատավճիռ հիմնադրամ, Ռուսաստան

Սոցիալական գործողության կենտրոն, Ուկրաինա

SOVA (տեղեկատվական եւ վերլուծության կենտրոն), Ռուսաստան

Շվեդական ԵԱՀԿ-ցանց

Շվեյցարիայի Հելսինկյան Կոմիտե

Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական եւ բժշկական վերականգնողական վրացական կենտրոն

WILPF Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգա, Գերմանիա»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ