Իրանն ուշադիր հետևում է ԼՂ -ում մարտական գործողություններին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6,  24News   

իրան

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին նշել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների տարածքից Իրանում կրակն անթույլատրելի է, ու զգուշացրել, որ Թեհրանը անհրաժշետ քայլեր կձեռնարկի, եթե կրակը չդադարի։

Ըստ նրա՝ մարտական գործողություններից տարածքից կրակը Իրանական Հանրապետության տարածքում անթույլատրելի է, նույնիսկ եթե դրանք պատահաբար են։

«Իրանն իր երկրի հյուսիսում ուշադիր հետևում է մարտական գործողությունների տարածքին»,- նշել է նա։  

«Մենք հույս ունենք, որ այս զգուշացումները հակամարտության մեջ գտնվող հարևանները կընդունեն»,- նշել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ