Մոսկվան կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին՝ դադարեցնել կրակը և բանակցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Պեսկով

Մոսկվան կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին՝ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք նախկինի պես խորը մտահոգություն ենք հայտնում՝ կապված տեղի ունեցողի հետ, և կարծում ենք, որ կողմերը պարտավոր են դադարեցնել կրակը, նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա:

--00--ԱԹ