Հայաստանը շփման գիծ վարձկաններ չի բերել. Սիրիայի արձագանքը՝ Բաքվին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

վարձկան

Թուրքիային ձեռնտու կլիներ առաջ տանել զինյալների ներգրավելու գաղափարը, որպեսզի Անկարան կարողանա արդարացնել Ադրբեջանի կողմից այս հակամարտությանը միջամտելը: Սիրիայի քրդական կուսակցության ներկայացուցիչը հերքել է Բաքվի՝ Հայաստանին հասցեագրված մեղադրանքներն՝ այն մասին, թե Հայաստանը շփման գծում օգտագործում է Իրաքից ու Սիրիայից տեղափոխված զինյալների:

РИА Новости-ի հետ զրույցում Սիրիայի քրդական ժողովրդավարական միություն կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին նշել է.

«Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, օգտագործում է Իրաքից ու Սիրիայից տեղափոխված զինյալների, իրականությանը չի համապատասխանում»,- ասել է նա:

--00--ԱԹ