Մեր ամենամեծ դիվանագետը սահմանին կանգնած զինվորն է. Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Երբեք խաղաղ պայմաններում չենք ապրել։ Այս մասշտաբի պատերազմ, ամբողջ աշխարհում, վերջին 15-20 տարիների ընթացքում չի եղել։ Աշխարհին պետք է ապացուցենք՝ պատերազմի միջոցով որոշ երկրներ իրենց հարցերը չեն կարող լուծել, այն մենք չենք սկսել, բայց մենք պետք է հաղթենք, չեմ պատկերացնում, որ մենք չենք հաղթի, որովհետև դա կնշանակի հայոց պետականության ավարտ», - այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Ըստ պատգամավորի՝ ոչ բոլոր միջազգային քաղաքական գործիչները կանեն արտահայտություններ, որոնք «մեր սրտով կլինեն»։ «Սա շահերի մասին է։ Պետք է հասկանանք՝ հարևան երկրներն առաջին հերթին առաջնորդվում են իրենց շահերով, ոչ թե անձնական «սիմպատյաներով»։ Մեր ամենամեծ դիվանագետը սահմանին կանգնած զինվորն է, ով առանց որևէ ակնկալիքի իր կյանքը զոհում է», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյությում։

--0--ԿԿ