ՀՀ-ն մի քանի մեսիջ տվեց աշխարհին․ Թուրքիայի և ահաբեկիչների ներկայությունն անհանգստացնող է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հայաստանը մի քանի մեսիջ տվեց աշխարհին։ Թուրքիայի և ահաբեկիչների ներկայությունն անհանգստացնում է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։

Ըստ քաղաքագետի՝ այս պատերազմը որոշիչ է լինելու հետագա բանակցությունների համար։
«Դիրքորոշումները պայմանավորված են լինելու, թե ինչպես դուրս կգանք ռազմական գործողություներից։ Կախված նրանից՝ թե ինչպիսին է լինելու ռազմական գործողություների ելքը, դրանով պայմանավորված է լինելու այն դիրքը, որից խոսելու ենք Ադրբեջանի հետ։ Այս վիճակն ավելի ու ավելի արդիական է դարձնում Ղարաբաղի իշխանության վերադարձի անհրաժեշտությունը։ Սակայն առայժմ խոսում ենք նվազագույն խնդրի մասին, իսկ դա այն է, որ ավարտենք ռազմական գործողություններն այնպես, որ շահած դուրս գանք, այդ թվում՝ նաև ապագա գործողությունների համար»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ