Դավթաշեն 2-րդ թաղամասում տեղի է ունեցել ձայնարձակում. հորդորում ենք խուճապի չմատնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

զարուհի բաթոյան

 

ՀՀ Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Դավթաշեն 2-րդ թաղամասի տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում։ Նախարարը հորդորում է քաղաքացիներին  չանհանգստանալ և խուճապի չմատնվել։

«Ուշադրություն

Հարգելի բնակիչներ, 

Դավթաշեն 2-րդ թաղամասի տարածքում տեղադրված ազդարարման էլեկտրաշչակի վերանորոգման ընթացքում տեղի է ունեցել ձայնարձակում։ Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- գրել է Բաթոյանը։

--00--ԱՀ