Ես միշտ աջակցելու եմ իմ քրիստոնյա հայ բարեկամներին․ Խիրտ Վիլդերս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ Խիրտ Վիլդերսը «Թվիթեր»-ի իր էջի գրառմամբ աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խիրտ Վիլդերսը, գրառմանը կցելով Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի կողմից իրեն ուղարկված մեղադրական նամակը, նշել է.

«Այն փաստը, որ Հաագայում Ադրբեջանի դեսպանն ինձ ուղարկում է ատելությամբ լի նամակ, հստակ ապացուցում է իմ կարծիքը. նրանց չի կարելի վստահել»:

Նույն գրառման մեջ Վիլդերսը հայտարարել է․ «Ես միշտ աջակցելու եմ իմ քրիստոնյա հայ բարեկամներին՝ ընդդեմ Ադրբեջանի բռնի իսլամական բարբարոսության»։

--00--ԱՀ