Լավ է, որ Պուտինը չի զանգում Ալիևին ու Էրդողանին. հաղթում ենք, իրենք պիտի զանգեն և խնդրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ադրբեջանը մեկ շաբաթից ավելի է մարտնչում է ու որևէ ձեռքբերում չունի։ Պատահական չէ, որ աշխարհը սկսել է մեզ աջակցել ու խոսել ազգերի ինքնորոշումից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Սարգսյանը, դրական գնահատելով դիվանագիտական ակտիվությունը, ընդգծել է, որ ցանկացած պայմաններում պետք է սկսել բանակցային գործընթացը։

«Ալիևը գիտի սահմանային գծում որևէ ձեռքբերում չունի, մանր-մունր բաներ, իրական սահմանային շփման գծում փոփոխություն  չկա։ Մենք քանդում ենք, իրենք քանդում են, շփման գծում էլ որևէ տեղաշարժ չկա, վե՞րջը, հետո ի՞նչ։ Թեկուզ այս խնդրի առումով՝ Ալիևը պիտի մտածի բանակցության մասին, որովհետև շահում է մի երրրոդ կողմ՝ Թուրքիան, որի համար միևնույն է։ Նա տարածաշրջանային խնդիր է լուծում»,- կարծում է Սարգսյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ