Քոչվորն ինչ գիտի՝ մշակույթն ինչ է. միևնույն է՝ սարքելու ենք․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

․

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Շուշիի հրթիռակոծմանը, որի հետևանքով վնասվել է նաև մշակույթի տունը:

«Միևնույն է՝ սարքելու ենք:

Քոչվորն ինչ գիտի՝ մշակույթն ինչ է, որ մշակույթի տունը պահպանի: Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչ ծրագրեր ունեն Արցախի հետ կապված:

Շուշիի այս շենքում տեղի է ունեցել Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը: Այստեղ է տեղի ունենալու նախագահական հաջորդ ընտրություններից հետո Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը: Չկասկածե՛ք»:

--00--ԱՀ