Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների խաղերը չեզոք դաշեր են տեղափոխվել․ ՈՒԵՖԱ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

ուեֆա

Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների խաղերը չեզոք դաշտեր են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Երևանում Հայաստանը պետք է հանդիպեր Վրաստանին, սակայն խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիչի քաղաքում:

Ադրբեջանի և Կիպրոսի խաղը Բաքվից տեղափոխվել է Ալբանիայի Էլբասան քաղաք և տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00--ԱՀ