Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգի արդիական հարցերը: Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը՝ հաշվի առնելով Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները:

--00--ԱՀ