Արցախում վիրավորված Մեղրիի քաղաքապետի՝ 4 ժամ տևած վիրահատությունն ավարտվել է. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

մեղրի

Արցախում վիրավորված Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի մամուլի խոսնակը՝ Մարիամ Ծատրյանը, հայտնում է, որ քիչ առաջ խոսել է Մեղրի համայնքի ղեկավարի հետ։

«4 ժամ տևած վիրահատությունը (ուսից֊արմունկ՝ ոսկրային) ավարտվել է։ Իրեն արդեն լավ էր զգում և ամուր։ 

Կարևոր ընդգծում. համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը վիրավորումը ստացել է ոչ թե Մեղրիի դիրքերում, այլ Արցախի հարավում։

Մեղրիում իրավիճակը հանգիստ է»,-գրել է Մարիամ Ծատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի հարավում հակառակորդի հրետանուց արձակված կրակից վիրավորում է ստացել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը. նրան տեղափոխել են Երևան, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը ներկայում կայուն է:

--00—ԼՄ