Թշնամին կրկին հարվածում են Ստեփանակերտին Կամիկաձե ԱԹՍ-ներով ու հրթիռներով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

Աթս

Հենց հիմա Ադրբեջանի զինված ուժերը կրկին հարվածում են Ստեփանակերտին, կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կողմից հրթիռակոծվել են քաղաքացիական օբյեկտները, այս մասին տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Զոհերի մասին դեռ տվյալներ չկան»,- հայտնել է նա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ