Երբ մեր դրացիների շրջանում պատերազմ է, Վրաստանի համար դա մեծ ռիսկ է. Գախարիա

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Գախարիա

Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին խոսելիս:

Նրա խոսքով՝ Վրաստանի համար տարածաշրջանում պատերազմը մեծ ռիսկ է:

«Երբ մեր դրացիների շրջանում ընթանում է իրական պատերազմ, Վրաստանի համար դա մեծ ռիսկ է: Իհարկե, մենք ամեն բան անում ենք մեր հնարավորության սահմաններում, որպեսզի ներդրում ունենանք խաղաղություն հաստատելու գործում: Մենք ունենք ինչպես հայ համաքաղաքացիներ, այնպես էլ՝ ադրբեջանցի: Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով»,- հայտարարել է Գախարիան:

--00--ԱԹ