ՀԱՊԿ անդամ երկրներն աշխատում են արդի զենքի ու զինտեխնիկայի համատեղ մշակման վրա. Զաս

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներն աշխատում են ժամանակակից զենքի, զինտեխնիկայի և ռազմական նշանակության այլ արտադրանքի համատեղ մշակման ու արտադրության վրա: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Ռազմատնտեսական համագործակցության ոլորտում հիմնական հեռանկարային խնդիրը ՀԱՊԿ անդամ երկրների ռազմարդյունաբերական համալիրների գործնական բազմակողմ համագործակցության զարգացումն է՝ ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ արտադրանքի մշակման ու արտադրության ուղղությամբ, նաև դրանց նորոգման ու տեխսպասարկման համար ցանցի ստեղումը»,- ասել է Զասը:

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը այս ռազմավարական ուղու մեկնակետին է:

--00--ԱԹ