Վահան Բադասյանի վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել. վիճակը գնահատվում է կայուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

հասարակական

Հանրապետական հիվանդանոցում րոպեներ առաջ ավարտվել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի վիրահատությունը, ով նախօրեին վիրավորվել էր գլխուղեղի շրջանում։ Այս մասին հայտնում է Միացյալ Հայաստան կուսակցությունը։

«Հանրապետական հիվանդանոցում րոպեներ առաջ ավարտվել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի վիրահատությունը, ով նախօրեին վիրավորվել էր գլխուղեղի շրջանում։

Հինգ ժամ տեւած վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել։

Բժիշկները վիճակը գնահատում են կայուն։

Շնորհակալություն բուժանձնակազմին։ Աստված զորավիգ բոլորին»,- նշում է Միացյալ Հայաստան կուսակցությունը։

Ծանր վիրավորվել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ մարտիկ Վահան Բադասյանը։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Վահան Բադասյանի՝ վիրավորում ստանալու դեպքի մասին հայտնել է մի քանի կարևոր տեղեկություն՝ նշեով, որ Վահան Բադասյանի ղեկավարած ուժերը ենթարկվել են օդային հարձակման՝ թշնամու անօդաչու թռչող սարքի կողմից:

«Հարձակման պահին Բադասյանը՝ հարավային ուղղությամբ իր հրամանատարության տակ գտնվող զորախմբի հետ խիստ պատասխանատու մարտական առաջադրանք կատարելիս է եղել:

Դատելով հարակից հանգամանքներից՝ թշնամին, թերևս, գիտակցելով թիրախի ռազմական և խորհդանշական կարևորությունը, նախ թիրախավորել է հենց Բադասյանին:

--0--ԿԿ