Հրթիռահրետանավորնե՛ր, դուք աստվածներ եք. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

հրետանի

«Հրթիռահրետանավորնե՛ր, դուք աստվածներ եք...»,-գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ երեկ ու այսօր ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Ժամը 14:00-ի սահմանում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

Ներկա պահին ևս մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:

--00—ԼՄ