Թուրքական իշխանությունները տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ՎահրամՊողոսյան

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվածություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ՝ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի՝ վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի:

(Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճ ժամանակ զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ, և մտնում է ՄԱԿ-ի սև ցուցակի մեջ)»։

--00--ԱԹ