ԼՂ հակամարտության էության մասին ընկալումները միջազգային գործընկերների շրջանում փոխվել են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

Ռուբինյան

«Այսօր հեռախոսազրույցներ ունեցա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի և Լեհաստանի Սենատի համապատասխան հանձնաժողովի նախագահ, նախկին ՊՆ նախարար Բոգդան Կլիխի հետ։

Վերահաստատում եմ զգացումս առ այն, որ ղարաբաղյան հակամարտության էության վերաբերյալ ընկալումները մեր միջազգային գործընկերների շրջանում փոխվել են, և դա լավ է։

Շարունակում եմ շփումները միջազգային գործընկերների հետ»,- տեղեկացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ