Նիդերլանդների պալատը բանաձևեր է ընդունել Թուրքիայի կողմից Ադրբեջան ահաբեկիչներ տեղափոխելու

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

․

Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդարանը կոչ է արել կառավարությանը` ԵԱՀԿ շրջանակներում գործնական քայլեր ձեռնարկել այդ փաստով հետաքննություն սկսելու նպատակով։

Մեկ այլ բանաձևով խորհրդարանը կոչ է արել ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայից պատասխաններ պահանջել Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու համար և հորդորել չխառնվել հակամարտությանը։

Բանաձևի հեղինակն է «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Ջոել Ֆորդևինդը։

--00--ԱՀ