Մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանց կարիքը չկա, մենք ինքնուրույն մարտնչում ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Մեր ԶՈՒ այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ընդամենը 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ներկայացել են, կազմավորել են նոր ստորաբաժանումներ, մարտի են նետվել, և նրանց շնորհիվ են կռվում մեր հաղթանակները»,- նշեց նա:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մարտադաշտում չեն, քանզի նրանց կարիքը չկա, մենք ինքնուրույն մարտնչում ենք։

--00--ԱՀ