Վրաստանում ընկած ԱԹՍ-ն «Harop» է. տարածաշրջանում միայն Ադրբեջանը ունի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News   

․

Վրաստանում Geo-Army.ge ռազմական լրատվական հարթակը քիչ առաջ գրառում է արել, ըստ որի` այսօր Վրաստանի տարածքում ընկած ԱԹՍ-ներից մեկն իսրայելական արտադրության «Harop»  տեսակն է, որը տարածաշրջանում ունի միայն Ադրբեջանը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Լրատվականը կից լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Լուսանկարներ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ հրեական անօդաչու թռչող սարքերից մեկը պետք է որ «Harop» լինի, որը Կովկասի տարածաշրջանում միայն Ադրբեջանն ունի ու ակտիվորեն օգտագործում է Ղարաբաղյան պատերազմում»:

Geo-army.ge-ն ֆեյսբուքում 35 հազարից ավելի հետևորդ ունի, վերջին օրերին ակտիվորեն հրապարակել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող նյութեր:

․

--00--ԱՀ