ՀՕՊ մասնագետը վարչապետի կոչից հետո կրկին շարքում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News 

Արման Գասպարյան

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով.

«Արման Գասպարյանի կրծքին գերազանց ծառայության մասին վկայող բազմաթիվ կրծքանշաններ են՝ «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ»… Արմանը ՀՕՊ-ի մասնագետ է, այս տարվա հունվարին է ավարտել ժամկետային զինծառայությունը և այժմ վարչապետի կոչից հետո կրկին շարքում է»:

--00--ԱԹ