Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկելու ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները. ԱԺ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Արարատ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կրկին գրել է մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին:

«Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար։

Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել ԱՆՀԱՊԱՂ, ԿՈՆԿՐԵՏ և ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ միջոցներ»,-գրել է ԱԺ խոսնակը։

--00—ԼՄ