Ի՞նչ է հայտնի այսօր Ժնևում ԼՂ հարցով ընթացող բանակցությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

Ժնև

Ժնևում մեկնարկել են ԼՂ հարցով բանակցություններ: Դրանց վերաբերյալ ՌԻԱ-Նովոստիի թղթակիցը պարզել է հետևյալը.

  • բանակցություններին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ) և Ադրբեջանի ներկայացուցիչները,
  • հայտնի չէ՝ ինչ մակարդակով է այս բանակցություններին ներկայացված Բաքուն, սակայն դեռ երեկվանից Ժնևում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը,
  • հինգշաբթի Ժնև է ժամանել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը,
  • հանդիպումն անցկացվում է ՄԱԿ-ի սահմաններից դուրս, գաղտնի վայրում և փակ ձևաչափով:

--00--ԱԹ