Կրկին պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին. «Հայրենիք» կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ծառուկ

«Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումը։ Այդ մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել:

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շինծու մեղադրանքով շարունակում է մնալ բանտարկված։

Օրհասական այս շրջանում, երբ ազգը մեկ բռունցք դարձած պայքարում է թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեմ, 13 կուսակցություններ, այդ թվում՝ «Հայրենիք»-ը, կարևորելով պետության և բանակի շուրջ քաղաքական ուժերի համախմբման, ներազգային հաշտության և համերաշխության հրամայականը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, միջնորդել էին փոխել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը, որը մնաց առանց արձագանքի։

Խստորեն դատապարտելով վարչախմբի կողմից ժողովրդի պառակտման արատավոր վարքագծի շարունակումը՝ կրկին պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին», - ասված է 
«Հայրենիք» կուսակցության տարածած հաղորդագրությունում։

--00—ԼՄ