Հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

ՊԲ

Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել՝ հերքելով որոշ լրատվամիջոցներում շրջանառվող՝ հրադադարի վերաբերյալ լուրերը:

«Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնում են ՊԲ-ից:

--00--ԱԹ