Սերժ Թանկյանը 250 000 դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Թանկյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, System of Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է հանուն հայոց բանակի և Արցախի կազմակերպված հանգանակությանը՝ նվիրաբերելով 250 000 դոլար: 

«Արցախի ժողովրդի անունից, շնորհակալություն։ Աշխարհասփյուռ հայեր, միացե՛ք։

Միայն միասին մենք կարող ենք փրկել մեր հայրենիքը»,- կոչ է անում հիմնադրամը։

--00--ԱԹ