Պետք է սթափվել ադրբեջանական զորքի կողքին ահաբեկիչների ներկայության լուրից. հայտարարություն

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

պատգամավոր

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը մեջբերել է Իտալիայի պատգամավորների պալատի անդամներ Մասիմիլիանո Կապիտանիոյի և Ջուլիո Չենտեմերոյի հայտարարությունը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Միջազգային հանրությունը պետք է սթափվի ադրբեջանական զորքերի կողքին Թուրքիայի կողմից ահաբեկիչների, ներառյալ ջիհադիստ ահաբեկիչների հնարավոր ներկայության վերաբերյալ անհանգստացնող լուրերից: Հաստատման դեպքում հակամարտությունը կստանա էլ ավելի լուրջ ուրվագծեր:

Բանակցությունները վերսկսելու համար ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը և ԵՄ-ը ձեռնարկում են բոլոր օգտակար նախաձեռնությունները: Իտալիայի կառավարությունը պետք է ակտիվանա, որպեսզի դիվանագիտական ուղին գերակայի բռնության տրամաբանությանը»։

--00--ԱԹ