Միջուկային զենքեր պետք է ստեղծենք․ սա չի դադարելու․ հարցի կարգավորումը երկար է տևելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հակաահաբեկչական կոալիցիա ձևավորվելու մասին հայտարարությանը դրական է վերաբերվում, սակայն հարց է տալիս՝ իսկ ի՞նչ գին կվճարենք մինչև դրա ձևավորումը: 24News-ի հետ զրույցում նա հիշեցրեց՝ այն ահաբեկիչները, որոնք ՌԴ զորքերի դեմ մարտահրավեր էին նետել Սիրիայում, այժմ ուղարկվել են Ադրբեջան:

ԲՀԿ-ական պատգամավորն այն համոզմանն է, որ ՀՀ-ն ամբողջ թափով պետք է վերականգնի իր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ: «ՌԴ կայունացնող դերը պետք է նորից իմաստավորենք ու հասկանանք՝ երբ, ինչ ու ինչպես է լինում»,-ասում է Մելքումյան

«ՌԴ-ն Թուրքիայում 22 մլրդ դոլար արժողությամբ ատոմակայան է կառուցում, ու սրան զուգահեռ նոր ու միջուկային զենքեր պետք է ստեղծենք»,- հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ