Արցախի նախագահը զանգեց, ասաց՝ հարձակում է. Փաշինյանը «Spiegel»-ին մանրամասներ է պատմել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցի շրջանակում պատմել է այն մասին, թե ինչպես է իմացել սեպտոմբերի 27-ի՝ Ստեփանակերտի հրետակոծության մասին: 

Թեմայի վերաբերյալ հատվածը ներկայացնում ենք ստորև.

Spiegel – Անձամբ Ձեզ համար ինչպե՞ս սկսվեց այս պատերազմը: Հարձակումն սկսվեց կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:00-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինձ Արցախի Հանրապետության նախագահը զանգեց և ասաց, որ հարձակում է տեղի ունեցել: Դրանից հետո տեղեկատվությունը ճշգրտելու համար ես զանգեցի մեր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Եվ նա տեղեկությունները հաստատեց: Դրանից հետո մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցինք և երկրում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարեցինք: Որովհետև մենք գնահատում էինք, և հետագան ցույց տվեց՝ ոչ առանց հիմքի, որ կա նաև Հայաստանի Հանրապետության վրա հարձակման անմիջական վտանգ: Եվ մենք տեսանք, որ հետագա օրերին Հայաստանի բնակավայրեր ռմբակոծվեցին, և քաղաքացիական բնակչության շրջանում եղան տուժածներ: Նաև ընդհուպ Երևանի և հարակից քաղաքների վրա երևացին թշնամական անօդաչու թռչող սարքեր:

Հարցազրույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ