ՀՀ ՓՊ-ն կոչով դիմել է դեսպանատներին, միջազգային կառույցներին և փաստաբանների միություններին

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

արցախ

ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է, որ իրենք դեսպանատներին, միջազգային կառույցներին և փաստաբանների միություններին կոչ են ուղղել:

Կոչը վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի գործուն և բացահայտ օժանդակությամբ և վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ Արցախի Հանրապետության նկատմամբ ձեռնարկած ռազմական հարձակմանը, որի շրջանակներում թիրախավորվել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, մշակութային կենտրոնը՝ Շուշին: 

ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում դեսպանատներին, միջազգային կառույցներին, փաստաբանների միություններին իրենց լիազորությունների շրջանակում իրավական գնահատական տալ նշված իրադարձություններին և խստորեն դատապարտել՝

1. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրավումը ռազմական գործողություններին.

2.Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակավայրերի, մշակութային օբյեկտների, եկեղեցու և խաղաղ բնակչության ոչնչացմանն ուղղված պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները.

3. Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների օգտագործումը:

Փաստաթղթում ներկայացված են նաև Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ փաստերը և իրավական վերլուծությունը:

--00--ԱՀ